ՎԵՐՋԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԻ ԼԻՆԻ
Նոյեմբեր 3, 2013թ. 17:28
«Ձեւն ու բովանդակությունը միմյանց փոխկապակցված են: Կարեւորն ու առաջնայինը բովանդակությունն է, ինչպե՞ս մենք պետք է ձեւակերպենք այն բովանդակությունը, որի շրջանակում շարունակելու ենք աշխատել Եվրամիության հետ: Սա էլ կարտացոլվի հստակ ձեւի՝ փաստաթուղթի մեջ:
Նոյեմբերին տեղի կունենա վիլնյուսյան գագաթաժողովը, որից հետո կյանքը կշարունակվի իր բնականոն հունով, կշարունակվի նաեւ ԵՄ հետ մեր գործընկերությունը: Այսինքն՝ Վիլնյուսում ստորագրվելիքը չի լինի Հայաստան-Եվրամիություն վերջին փաստաթուղթը»,- համոզված է ԱԳ փոխնախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ։












