Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«ՍԵՐԺԸ ԳՆԱ, Ո՞Վ ԳԱ»…

Նոյեմբեր 21, 2013թ. 23:52

Այս հարցի, նաև հնարավոր հեղափոխության հարցի շուրջն էին պտտվում մի քանի գործիչներ: Ժիրայր Սեֆիլյանը դառնացած հարց է տալիս. «Ասենք, Սերժ Սարգսյանը գնաց…, տարան – ո՞վ է փոխարինելու»: Կարո Եղնուկյանը շարունակում է. «Սերժ Սարգսյանը չլինի՝ Պողոս Պողոսյանը լինի…: Փոխարինող համակարգ է պետք»:

Այս մարդկանց չեմ ուզում նորից դիպչել, բայց մի ծանր հարց ուզում եմ տալ. «Որ էս հարցի պատասխանը չունե՜ք – ո՞րն է ձեր գործի անունը»: Հայ ժողովրդին անտեր, անհեր ու անմեր ե՞ք կարծել: Դե հիմա ուշադիր լսեք, ձեր դրած հարցին եմ պատասխանելու: Եթե Սերժ Սարգսյանը գնա՝ տեղը ոչ նախկին նախագահներից մեկը պիտի գա, ոչ նախագահացուներից մեկը, ոչ կուսակցապետ, ոչ ձեզնից մեկը… Բա ո՞վ… Լավ լսեք – գնալու ենք Քարահունջ, Զորաց Քարեր – մի լավ քար ենք գտնելու, վրան անցք՝ որ ԱՍՏՂԵՐԻՆ նայենք, բերելու ենք՝ հրապարակում դնենք ու մեզ նախագահ կընտրենք: Եթե Քարը ինքնաբացարկ տա, կողքի ոչխարի հոտի ՀՈՎԻՎԻՆ կկանչենք, որ գիտի իր հոտին խնամելու ՕՐԵՆՔՆԵՐԸ… Հովվին կընտրենք մեզ նախագահ:

Լավ: Բա ինչ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ փոխարինենք ներկա ողորմելի դրվածքը: Արդեն ասացի՝ ՀՈՎԻՎԸ գիտի օրենքները: Կարո Եղնուկյան, ի՞նչ ասացի՞ք – «Փոխարինող համակա՞րգ է պետք»: Կարո Եղնուկյան, համակարգը ստեղծված է – ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ գործող համակարգը: Կրողները կան: Մի շարք տեխնոլոգիական խնդիրների լուծում ու դրվածք՝ Ամերիկայից ու Եվրոպայից փոխ կվերցրենք: Ամոթ չէ:

Հա, չմոռանամ ասել, վարչապետ կառաջարկենք Տաթևի Սյունը – էս քարի սիրտը ավելի կենդանի է ու իմաստուն, քան ներկա վարչապետինը: Եթե Տաթևի Սյունը չհամաձայնեց՝ մեր Քյավառում մի գառնարած կգտնենք, նա էլ վարչապետ կլինի…

Ով հումորը լավ չընկալեց – ասեմ. ՀԱՅ ԱԶԳԸ ունի ինքնակառավարման գիտելիքը ՝ իր գենի, մշակույթի, ընտանեկան աստիճանակարգի մեջ: Իշխանության պիտի բերենք դրանց ԿՐՈՂՆԵՐԻՆ: Պինդ կացե՜ք: Կարթնանաք, կտեսնեք – Նոր Պետության ստեղծման համար ԱՄԵՆ ԻՆՉ ունենք…

Լևոն Դռնոյան

21.11.2013


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն