Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրի նախնական տարբերակում Հայաստանի մասին

Նոյեմբեր 29, 2013թ. 00:45

Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրի նախնական տարբերակում Հայաստանի վերաբերյալ ասվում է.
«Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու եւ խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտությունը:
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակն ու նպատակները»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն