ՄՄ-ին անդամակցումը հայ ժողովրդի ու ղեկավարության ինքնիշխան որոշումն է.Պուտին
Հայկական փորձագետները, տնտեսագետները, ինչպես հարկն է հաշվարկել են այն օգուտներն, որոնք կարող է ունենալ Հայաստանը համագործակցելով Մաքսային միության հետ: Նման հայտարարություն արեց այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում կայացած հայ-ռուսական երրորդ տարածաշրջանային համաժողովի ժամանակ:
«Սա հայ ժողովրդի ու հայկական ղեկավարության ինքնիշխան որոշումն է: Ռուսաստանը կանի ամեն ինչ աջակցելու հայկական կողմի այս որդեգրած ուղղությունը: Հայաստանը լիիրավ մասնակիցը կլինի ինտեգրացիոն գործընթացի, այս մոտեցումը հաստատված է նաև ՄՄ անդամ մյուս երկրների կողմից»,- ասաց նա:
Վլադիմիր Պուտինը նաև նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել հայկական կողմին, որպեսզի գործընթացը հնարավորինս արդյունավետ ընթանա:
«Համոզված եմ, որ Հայաստանը, ինտեգրացիոն գործընթացին միանալով, կամրապնդի իր տնտեսական պոտենցիալը»,-ասաց ՌԴ նախագահը:
Իր ելույթի վերջում ՌԴ նախագահը ընդգծեց, որ Ռուսաստանը կովկասից երբեք հեռանալ չի պատրաստվել: Հակառակը՝ Ռուսաստանը պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում՝ հենվելով այն բարիդրացիական հարաբերությունների վրա, որ ունեն ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ












