Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Ցեղասպանություն

Պուտինն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Դեկտեմբեր 2, 2013թ. 17:01

Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:

Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:

1995թ. Ռուսաստանի Դաշնության պետական դուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին:

2001թ. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ իր պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում թողել բարձրաստիճան հյուրերի գրառումների մատյանում, որտեղ ասված է. – «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը միշտ ընդունել է որպես սեփականը: Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Վլադիմիր Պուտին»:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն