Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼՈՒ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԱՇԽԱՏԵՆ

Դեկտեմբեր 6, 2013թ. 20:03

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը:
Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին եւ որոնք դարձան հանրության լայն շրջանների սեփականությունը: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները իրոք շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում եւ շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում:
Բայց մի բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որեւէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,- հայտարարել է երեկ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ։


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն