ԵՎՐՈՊԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԹԵԼԱԴՐԵԼ
Դեկտեմբեր 7, 2013թ. 20:11
«Տեսեք, թե ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում, բողոքի ցույցերն ու այդ ամբողջ հակաիշխանական գործընթացը հովանավորվում է հենց Արեւմուտքի կողմից: Սա այլ բան չէ, քան միջամտություն սուվերեն երկրի ներքին գործերին: Եվրոպան խոսում է ժողովրդավարությունից, բայց իր կամքն է թելադրում ե՛ւ Ուկրաինային, ե՛ւ մյուս պետություններին:
Մի՞թե հայի արժեհամակարգին ոչ հարիր երեւույթներ քարոզող ու տարածող օրենքների ու օրինագծերի պարտադրումը դրա վկայությունը չէ: Նաեւ մի հանգամանք ընդգծեմ. ՄՄ անդամակցման ճանապարհային քարտեզը Հայաստանն է ներկայացնելու, ուրեմն Հայաստանն էլ նրանում պետք է ներառի այն քայլեր, որոնք կբացառեն նման մտավախությունները»,- մեր թղթակցին ասաց Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ ՄՀԵՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ:












