Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Դավութօղլուն պետք է այցելի Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, ներողություն խնդրելու

Դեկտեմբեր 11, 2013թ. 20:31

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վաղը Հայաստան կատարելիք այցը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է լավ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ թուրքական դիվանագիտությունը բլեֆ չէ:

«Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում, վաղը մի քանի քայլեր պետք է անի. լավ է՝ ուշ, քան՝ երբեք, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը բլեֆ չէ: Վաղը պետք է ապացուցի՝ գալիս է այստեղ իրակա՞ն նպատակներով, թե՞ սա թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Ես կարծում եմ, որ սա բլեֆ է, բայց Դավութօղլուն հնարավորություն ունի վաղը հակառակն ապացուցել միջազգային հանրությանը »,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեկնաբանելով Դավութօղլուի հայտարարությունը թե՝ իրենք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի, Էդուրադ Շարմազանովը նկատեց. «Թուրքիայի իշխանությունը ո´չ թե պետք է ամեն ինչի պատրաստ լինի, այլ՝ պետք է անի այն, ինչ իրենից սպասում է միջազգային հանրությունը: Իսկ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և բոլոր այն գերտերությունների ներկայացուցիչները, ովքեր Ցյուրիխում ներկա են եղել միջնորնդերի՝ առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրմանը, սպասում են, որպեսզի Թուրքիան ունենա քաղաքական կամք և օգտվի այն գնդակից, որն իր կիսադաշտում է»:

Ըստ նրա՝ Թուրքիան պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի և դադարեցնի Հայաստանի շրջափակումը, դադարեցնի ժխտողական քաղաքականությունը, հանի 301 հոդվածը: «Վաղը պարոն Դավութօղլուն շատ շավ շանս ունի՝ այցելելու Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, ներողություն խնդրելու իր ժողովրդի անունից՝ Ցեղասպանություն իրագործելու համար»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ ավելացնելով, որ, ի վերջո, խաղաղությանը նպաստելու համար Թուրքիան պետք է իր կրտսեր եղբայր ադրբեջանցիներին հորդորի, որպեսզի գիտակցեն՝ ուժի կիրառումն ընդունելի չէ, և ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Որպես ամենակարևոր տարր՝ Էդուրադ Շարմազանովը նաև նշեց, որ Դավութօղլուն պետք է գիտակցի, որ չի կարելի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, սահմանների վերաբացումը կապել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի խնդրի հետ: Դրանք երկու տարբեր խնդիրներ են:
tert.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն