Հիմնադրվել սիրիահայերի azad-hye.net կայքը
www.azad-hye.net-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կայքի նպատակն է հայությանը սիրիահայերի մասին ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել:
«Հայաստանցիները չպետք է միայն օգտվեն միջազգային աղբյուրներից մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հենց հայերին: Իմանանք հայերի մասին ուղղակի հայերի միջոցով, դա ավելի արժանահավատ կլինի, քանի որ միջազգային մամուլը իրականում այնքան մեծ տեղ չի տալիս հայերին: Լուրերը շատ մանրամասն չեն տրվում»,-ասաց նա:
Իսկ թե ինչու է կայքը հիմնականում անգլերենով, գլխավոր խմբագիր բացատրեց, որ Սփյուռքի տարբեր երկրների հաղորդակցական հիմնական լեզուն հենց անգլերենն է:
Հրաչ Քալսահակյանը անդրադարձավ նաև վերջերս Հայաստանում հիմնադրած «Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» անելիքներին և նշեց, որ առաջնահերթ է սիրիահայերին օժանդակելու հարցը:
«Այսօր Սփյուռքի նախարարության հետ պետք է հարցը քննարկվի: Սիրիահայերը կարիք ունեն օժանդակության, և դա կարելի է անել միայն այն ժամանակ, երբ նվիրատուները զգան, որ իրենց տված միջոցները տեղ են հասնում: Այդ կառույցի մեջ շատ բան կիրականանա»,-ասաց նա:












