Սիրիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում. քաղաքագետ
Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Սիրիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա նշեց, որ այս հանգամանքի մասին արդեն բարձրաձայնում են արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:
«Սա մաքուր ցեղասպանություն է: Մարդուն բռնում են ասում են՝ կամ «ռադ եղիր» երկրից կամ դավանափոխ եղիր ու սա կատարվել է ողջ հայաբնակ շրջաններում: Էլ ինչ ապացույց է պետք: Բոլորը գիտեն, որ Սիրիայում հիմնական քրիստոնյա համայնքը կազմում են հայերը և եթե նման քաղաքականություն է տարվում, ուրեմն ում դեմ է դա ուղղված, իհարկե, հայերի»,-ասաց նա:
Սերգեյ Շաքարյանցն ընդգծեց, որ այս քաղաքականությունը իրականում վարվում է ԱՄՆ-ի ձեռքով, հետո նաև՝ Ֆրանսիայի ու Թուրքիայի: «Նրանք գլխավորում են հերթական հակահայկական արշավանքը»,- ասաց քաղաքագետը:












