Հրանտ Դինքն ու հայոց ազգային հերոսի կերպարը
Մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան, ազգագրագետ, ԵՊՀ դասախոս, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանի 2007թվականին գրած հոդվածը. այսօր այն առավել քան արդիական է ու լրջորեն մտորելու տեղիք է տալիս:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ
Սույն թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր, հայ¬ազգի լրագրող Հրանտ Դինքը։
Կատարված ողբերգությունն անմիջապես արձագանք գտավ և լայնորեն լուսաբանվեց արևմտյան լրատվամիջոցներում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Դա հասկանալի դարձավ սպանության հենց առաջին իսկ օրերից, երբ դեռ դիակը հողին չհանձ¬նած և այդ ցնցումից ուշքի չեկած հասարակությանը հրամցվում էր այն թեզը, թե Հրանտ Դին¬քի սպանությունը նոր հեռանկարներ և հնարավորություններ է ընձեռում երկու կողմերին (հայե¬րին ու թուրքերին) հաշտվելու և, ամենակարևորը, հայ-թուրքական սահմանը վերա¬բա¬ցե¬լու համար։ Այդ մասին իր ելույթներում շեշտում էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին՝ իր հրավիրած մամուլի ասուլիսում և անգամ Ազատության հրապարակում հուն¬վարի 23-ին կայացած հանրահավաքում։
Տպավորությունն այն է, որ անհրաժեշտ էր նման մի ողբերգություն, որպեսզի հայու¬թյու¬նը հասկանար, որ իր թշնամին ոչ թե թուրք ժողովուրդն է, որը դուրս էր եկել Ստամբուլի փո¬ղոց¬ներ և վանկարկում էր «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք», այլ Թուրքիայի կա¬ռավարությունն ու փոքրաթիվ թուրք ազգայնամոլները, որ խոչընդոտում են երկրի դեմոկրատացմանն ու ազատ խոսքի արտահայտմանը։
Դեռ պետք է պարզել, թե Ստամբուլի փողոցներ դուրս եկած «հարյուր հազարանոց» երթի մասնակիցների որ մասն էր թուրք։ Չմոռանանք, որ Ստամբուլում ապրում է 50.000 – 70.000 հայ, կան քրդեր, հույներ, որոնց մի մասն, անկասկած, պիտի այդ օրերին գտնվեր քաղաքի փողոցներում, այս ամենին գումարենք 13.000 ոստիկաններին, որոնք պետք է կարգ պահպանեին թաղման արարողության ընթացքում։ Չենք բացառում, որ այդ բազ¬մու¬թյան մեջ կային նաև թուրքեր։ Դրանք հավանաբար որոշ ձախակողմյան ուժերն են, նաև տարբեր իրավապաշտպան կազմակեր¬պու¬թյունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, որոնք Թուրքիայի ներքաղաքական կյանքում գերակայող դիրքեր, գոնե առայժմ, չեն գրավում։
Մի կողմ թողնելով խնդրի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հետևենք հայ հասա¬րա¬կության ներսում ընթացող գործընթացներին և այդ օրերին իշխող տրամադրություններին հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։
Այսօր ազգային խնդիրների լուծման ուղիների փնտրտուքի ճանապարհին հայ հասարակական-քաղաքական միտքը երկփեղկված է երկու հիմնական մարտավարական ուղղությունների հետևորդների միջև.
1. Հակառակորդի հետ բանակցելու և երկխոսության (այդ թվում՝ մեր կողմից ինչ-ինչ զիջումների) միջոցով տանելի պայմաններ ստեղ¬ծել հայության համար, փորձել վերափոխել հակառակորդին, քաղաքակրթել և դարձնել մարդասեր՝ բարձրացնելով նրա ինքնագիտակցությունը։
2. Օգտագործել հարմար առիթը հզոր ուժերի ուշադրությունը հայության հիմնախնդիրներին բևեռելու համար, որի արդյունքում վերջիններս ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, և հայերս որոշակի ձեռքբերումներ կունենանք։
Ահա այս երկու հիմնական մտայնություններն են իշխում հայկական լրատվական դաշտում։
Առաջին ուղղության ներկայացուցիչների ձայնն առավել լսելի էր, մանավանդ որ այդ ձայնին միանում էր արևմտյան մամուլի մի զգալի հատվածը։ Այդ օրերին մեր հեռուստաըն¬կե¬րու¬թյուն¬ներն ուղղակի մեջբերումներ էին անում արևմտյան մամուլի էջերից, որոնցում հիմնական գաղափարն այն էր, որ այս սպանությունը պետք է նպաստի հայ-թուրքական երկխո¬սու¬թյա¬նը, սկիզբ դառնա բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և, ամենակարևորը, հայ-թուրքական սահմանի բացմանը։ Տպավորությունն այն էր, որ տեղի է ունեցել ոչ թե էթնիկ հիմքով մարդասպանություն, այլ առնվազն երկու երկրների առաջնորդների բարձր մակարդակի հանդիպում։
Այս գաղափարական դիրքորոշման հետևորդների ելույթները հիմնականում ար¬տած¬վում էին այդ օրերին շրջանառվող «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» կար¬գախոսից, որը ծնունդ առավ Ստամբուլի փողոցներում, այնուհետև սահուն կերպով տե¬ղա¬փոխվեց Հայաստան։
Ընդհանրապես, այն թաղման արարողությունը, որի ականատեսը դարձանք մենք, բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում։ Մասնավորապես, ինչպես ցուցարարներին հաջողվեց մի քանի ժամերի ընթացքում պատրաստել նման քանակությամբ պաստառներ, ընդ որում ոչ թե թղթից, այլ մետաղյա շրջանաձև ձուլվածքից կամ, եթե այս ոճրագործությունն այդքան ցնցել էր թուրք ժողովրդին, ապա ինչու՞ ցուցարարները հայտնվեցին միայն Ստամբուլում, որը, ինչպես գիտենք, եվրոպականացված քաղաք է և խորքային տարբերություն ունի մնացած Թուրքիայի հետ։
Ինչևիցէ…
Մի քանի օր շարունակ հայ հասարակությունը, Դինքի թաղման թափորի անընդհատ ցուցադրվող տեսարանի ազդեցության տակ, նորից հույսով լցվեց, թե այսօրվա թուրքերն այլևս այն ցեղասպան թուրքերը չեն, թե նրանք քաղաքակրթվել են, թե մենք պետք է գնանք նրանց ընդառաջ և այլն, և այլն։ Երբ հասարակական-քաղաքական զարգացումներն ակտի¬վա¬նում են, ակամա մտովի փորձում ենք հիշողության մեջ վերականգնել պատմության այն էջե¬րը, որոնց հետ կարելի է զուգահեռներ անցկացնել և դասեր քաղել (այլապես ինչի՞ համար է պատմությունը)։
Հայ հասարակության ընկալումներում ընթացող գործընթացները, թերևս, հիշեցնում էին 1908 թվականը։ Համիդյան վարչակարգի տապալումից հետո Կ.Պոլսի փողոցներում հայերը, քրդերը, հույները, թուրքերը գրկախառնվում էին, ողջագուրվում, որ վերջապես տապալել են արյունոտ վարչակարգը, որ իշխանության են եկել «նոր» թուրքեր՝ երիտասարդ, քաղա¬քա¬կիրթ, եվրոպական համալսարաններում ուսանած, և բոլոր ազգային փոքրամասնու¬թյուն¬ներն այլևս կապրեն հաշտ ու խաղաղ, այսօրվա տերմիններով՝ կստեղծեն քաղաքացիական հասա¬րա¬կու¬թյուն։ Հետո եկավ 1909-ը՝ 30.000 հայերի կոտորածներն Ադանայում, հետո` 1915-ը…
Զավեշտալին այն է, որ այս անգամ մենք պետք է շնորհակալ լինենք հենց թուրք հա¬սա¬րա¬կության ազգայնամոլ հատվածին, որ կարողացավ մի փոքր արթնացնել թաղման թափորի տեսարանի ազդեցության ներքո գտնվող հայ հասարակության բթացած զգոնությունը։ Սպա¬նու¬թյունից հետո դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ իրական Թուրքիան ամենևին էլ Ստամբուլի փո¬ղոց¬նե¬րում ազատ խոսքի իրավունքի պաշտպանները չեն, այլ հակահայկական պաստառներով՝ «Բոլորս տրապիզոնցի ենք, բոլորս՝ թուրք ենք, բոլորս Մուսթաֆա Քեմալն ենք» փողոցներում և ֆուտբոլային մրցախաղերին հայտնված ազգայնամոլները։ Այժմ արդեն հայ հասարակական-քաղաքական միտքն առաջադրեց այն տեսակետը, որ, թերևս, գործ ունենք երկու տարբեր Թուրքիաների հետ՝ ժողովրդավար և ազգայնամոլ։
Տեսականորեն, երբ քննարկում ենք հասարակության ներսում զսպվածության, երկու հասարակությունների միջև խաղաղ համակեցության ներուժը, նախ անհրաժեշտ է ման¬րամասն ուսումնասիրել նշված սոցիումներում միմյանց հանդեպ հանդուրժողականության աստիճանը։ Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ անհանդուրժողականության աստիճանը բարձր է, ի սկզբանե վտանգված է խաղաղ համակեցության գաղափարը։
Միևնույն ժամանակ, խաղաղ համակեցությունը վտանգավոր է դառնում նաև այն դեպքում, երբ այդ փոխընկալումները համարժեք չեն։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Հ.Դինքի սպանությունը թուրք հասարակության ազգայնական հատվածին դարձրել է առավել ագրեսիվ և ազգայնամոլ։ Մինչդեռ հայ հասարակությանը այն բաժանել է երկու հակադիր մասերի. գերակշռող հատվածը դարձել է ավելի հանդուրժող, նրանք կոչ են անում շարունակել Դինքի սկսած գործը և հեղեղել են մամուլը այդ ոգով գրված տարբեր հրապարակումներով, իսկ եթերը՝ հեռուստահաղորդումներով։ Իսկ հայ հասարակական-քաղաքական մտքի մյուս հատվածը փորձում է հնարավորինս օգտվել ստեղծված իրավիճակից Ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման ուղղությամբ։
Այսպես, մինչև Դինքի սպանությունը 2006թ. անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թուրքիան որպես Հայաստանի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր էր համարում հայերի 27.6 %-ը, իսկ Հայաստանը որպես Թուրքիայի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր համարում էր թուրքերի 20.6%-ը։
Եթե հետևենք այս թվերին, ապա կտեսնենք, որ թուրք հարցվողներն առավել հան¬դուր¬ժող են հայերի հանդեպ։ Բայց չմոռանանք, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Սփյուռքը (հատկապես Ստամ¬բու¬լի հայ համայնքը) իրավամբ վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի նկատ¬մամբ, թեկուզ դա լինի Թուրքիան։ Եվ այս տրամաբանությունն ասում է, որ այդ 20.6 % -ը նույնպես ծանրակշիռ թիվ է։
Կասկած չկա, որ սպանությունից հետո Թուրքիայի հանդեպ Արևմուտքի ճնշումները կխորացնեն թուրքական հասարակությունում Հայաստանի և հայերի՝ որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետության և ազգի, իմիջը, ինչն իր հերթին հրատապ է դարձնում Թուրքիայում ապրող հայերի անվտանգության խնդիրը։
Անդրադառնանք հայ հասարակական-քաղաքական մտքի երկրորդ ուղղությանը, որի համաձայն՝ պետք է որքան հնարավոր է մեծ աղմուկ հանել այս սպանությունից, որպեսզի աշխարհի հզորները, վերջապես, հասկանան, որ Թուրքիան այն ցեղասպան երկիրն է, որը մինչև այսօր չի ընդունում մարդկության և քաղաքակրթության հանդեպ իր կատարած հանցանքը։
Խոսում ենք այն մասին, որ վերջապես, Արևմուտքը համակվեց մեր խնդիրներով (մասնավորապես, «ԵվրոՆյուզի» հաղորդումից հետո, որը բազմիցս հեռարձակվեց մեր լրատ¬վա¬մի¬ջոցներով) և այլն։ Սա նույնքան վտանգավոր մտայնություն է, որքան և առաջինը։ Մեծ տե¬րու¬թյունները Թուրքիայի հետ իրենց հարցերը լուծելուց հետո հաճախ են մոռացել Հայկական հարցը։
Անկասկած, կա մի ուղի, որը պետք է գա ու բացառի այս երկուսը, դա Հայաստանի Հանրապետության հզորացումն է։ Պետք է ստեղծել այնպիսի Հայաստան, որը Թուրքիային կպարտադրի իր ազգային շահերը, բայց ոչ ՙՙերրորդ ուժիՙ միջոցով և, որի իրապես անկախ մտավորականությունը իր ներուժով կարողանա գաղափարական ուղենիշ դառնալ Սփյուռքում ապրող հայ մտավորականների համար, որպեսզի վերջիններս էլ մոլորության մեջ չընկնեն, կարծելով, թե կարելի է լինել հավասարապես նվիրված թե՛ հայ ազգին և թե՛ թուրքական պետությանը։
Սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը և մտավորականությունը ներկա փուլում անելիք չունեն։ Այսպիսով, մտավորականության կոչումը ճիշտ ուղի նախանշելն է։
Դառնանք Դինքին և նրա ողբերգական ճակատագրին։ Հայտնի է, որ նա իր գործու¬նեու¬թյունը դիտարկում էր հանուն Թուրքիայի, այդ երկրի ապագայի ու ժողովրդավարացման և այս ճանապարհի մեջ էր տեսնում հայկական խնդրի լուծումը։ Եվ նա նահատակվեց իր այդ հայացքների (կամ ավելի պարզ ասած՝ մոլորությունների) համար։ Այսպիսով, Դինքը մոլորված հայ մտավորական էր՝ անօգնական ու մշտապես ներողամիտ, լի քրիստոնեական հույսով ու հավատով։
Հայերիս անընդհատ հետապնդում է այն մտայնությունը, թե մեր պատմական առա¬քե¬լու¬թյունը քաղաքակրթություն տարածելն է, և այդ առաքելության համար մենք անընդհատ պիտի նահատակվենք, թե մենք թուրքերի (նաև ադրբեջանցիների) ժողովրդավարացման վեհ գաղափարի համար պիտի մշտապես զոհաբերենք մեր կյանքը՝ հուսալով, որ մի օր առա¬ջա¬դեմ ու քաղաքակիրթ մարդկությունը կգնահատի ու կփոխհատուցի մեզ այդ կորուստները։
Հիշենք 20-րդ դ. սկզբի թաթար (ադրբեջանցի) առաջնորդ Ահմեդ բեկ Աղաևի խոսքերը. «Հայերը չափազանց առաջադիմելով՝ վազում են արագորեն և երբեք չեն մտածում իրենց հարևան թաթարների մասին։ Այդ հանգամանքը պետք է գիտակցեն իրենք՝ հայերը և աշխատեն քարշ տալ իրենց հետ թաթարներին, և կամ թաթարները պիտի կանգնեցնեն հայե¬րի առաջխաղացումը այնքան ժամանակ, մինչև որ իրենք ևս կը հասնեն հայերին»։ Թե ինչ է նշանակում «կանգնեցնել հայերի առաջխաղացումը», պարզ է բոլորիս։
Ստամբուլի հայ մտավորական Հրանտ Դինքի մահը զգոնության ու սթափության ահազանգ պիտի լինի հայության այն հատվածի համար, որոնք այս օրերին փորձում են համայն հայության համար ազգային հերոսի նոր կերպարներ կերտել:
Ցավոք սրտի, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի մեր ազգային հերոսները դառնան Հ.Դինքի նման խաղաղասեր, մարդասեր, ուսյալ մտավորականները։ Անդրանիկը, Գևորգ Չավուշը, ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկները… սրանք են մեր ազգային հերոսները և այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ականատես ենք լինելու նման ոճրագործությունների։












