Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Ադրբեջանցիները հարձակվել են մեծ խմբով. հայ զինվորի սխրանքը

Հունվար 20, 2014թ. 23:58

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա ցած չի ընկրկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ հետ շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

news.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն