ՌԴ-ն հավանության է արժանացրել ՀՀ-ի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացումը
Հունվար 28, 2014թ. 14:32
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության օրենսդրային գործունեության հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև նախորդ տարվա հունիսի 25-ին Երևանում ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը:
Պլանավորված է նաև փաստաթուղթը ներկայացնել Ռուսաստանի կառավարության նիստի դիտարկմանը, ինչից հետո վավերացման նպատակով այն ուղարկել խորհրդարան: Պայմանագիրը նախատեսում է ռազմական տեխնիկայի ոլորտում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցություն:
Այս մասին նշված է նախարարների աշխատակազմի կայքում:












