Գլխավոր » Տնտեսություն

Շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին. Բակո Սահակյան

Հունվար 28, 2014թ. 14:35

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է եւ հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները:

Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսեւորում է: Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման»:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն