Ո՞ւր են այն իրավապաշտպանները, որոնք ճղճղալով բանակին վարկաբեկում են
Հունվար 28, 2014թ. 16:37
«Եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, նա չի կարող դրսի տարատեսակ վտանգներին դիմակայել, սակայն այս դեպքում ներքաղաքական իրավիճակը չպետք է խառնել բանակի հետ»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նա հարցադրում արեց. «Ո՞ւր են այն իրավապաշտպանները, որոնք ճղճղալով բանակին վարկաբեկում են, երբ ինչ-որ մի ցավալի դեպք է կատարվում բանակում։ Բանակի մասի՞ն եք մտածում, մի՞թե բանակը ձեր հետաքրքրության կիզակետում է, ինչո՞ւ մի անգամ ձեր տեսակետն այս իրադարձությունների շուրջ չեք արտահայտում, այնքա՛ն օբյեկտիվ ձեր տեսակետը: Այստեղ արդեն սկսում ես մտածել` չէ, մարդը երևի ինչ-որ մի աշխատանք ունի, անում է, որի համար վարձատրվում է»:
Ի դեպ, հոգեբանը նկատի ուներ հատկապես վերջին դեպքերը, որ տեղի ունեցան հայ –ադրբեջանական սահմանագծին:
HayNews.am












