Բաքվում մանրազնին հետազոտում են 77-ամյա հայ հետախույզ-դիվերսանտի դույլի պարունակությունը
Իրականում Ադրբեջանական բանակը մի ամբողջ գունդ էր հանել երկու երկրների շփման գիծը խախտած 77-ամյա հայ հետախույզ-դիվերսանտ Մամիկոն Խոջայանի դեմ: Գնդի զինվորներին սարսափեցրել էր նրա ձեռքի դույլը, ավելի շուտ, այդ դույլի պարունակությունը, որը թեթևորեն թափահարում էր ծերունու տեսք ընդունած հայ հետախույզը:
Այժմ Բաքվի համապատասխան լաբորատորիաներում մանրազնին հետազոտում են դույլի մեջ ռադիոակտիվ նյութի հետքերը: Զինվորները իրենց առջև սկզբում տեսել են 92-103 տարեկան զառամյալ ծերունիների դիմակներով քողարկված հայ դիվերսիոն խմբի, որը անմիջապես աներևութացել էր, գնացել դեպի հյուսիս` Բաքու-Ջեյհան նավթամուղի ու Մինգեչևուրի ամբարտակի ուղղությամբ… 77-ամյա հոգեկան հիվանդ ծերունու դիմակով հայ հետախույզին անմիջապես տեղափոխել են Բաքու, որտեղ նրան իր ապարանքում հարցաքննում Է Իլհամ Հեյդար օղլի Ալիևը:
Հայտնի է դարձել, որ նախագահը Մամիկոնին 7 միլիոն մանաթ է առաջարկել, էթե համաձայնվի այսուհետ ծառայել Ադրբեջանի օգտին: 77-ամյա ծերունու տեսքով դիմակավորված հայ հետախույզը դեռևս մտորումների մեջ է, ու վերջնական պատասխան չի տվել շեյխ Իլհամին…
Իր հեյսբուքյան էջում գրում է գրող հրապարակախոս Բակու Կարապետյանը: Գրողը խոստանում է 77 ամյա հայ <հետախույզի> մասին նոր լուրեր ստանալուն պես տեղյակ պահել ֆեյսբուքյան հայությանը:












