Մաքսիմ Շևչենկո. ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում ԼՂ տարածքի վրա
Փետրվար 2, 2014թ. 18:07
Ադրբեջանական vesti.az-ի հետ զրույցում Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի դերը ստանձնած` ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ, Կրոնի և քաղաքականության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն այսպես ձևակերպեց Ռուսաստանի դիրքորոշումը . «ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում ԼՂ տարածքի վրա: ԼՂ տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ձևականորեն ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ն դե յուրե չճանաչված պետություն է»












