Վադիմ Սոլովյով. Կովկասում որեւէ ուժ լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից թույլ տրված կրակահերթերն ու սահմանի վրա լարվածության պահպանումը իրենց իսկ վախի եւ հիսթերիայի դրսեւորումն է: Ամեն կրակոց իր մեջ բողոք ու պահանջարկ է ներկայացնում, ուստիեւ հիսթերիայից մեկն էլ, հավանաբար, ուղղված է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հանգամանքին, որի արդյունքում մեր պետությունն էլ ավելի կհզորանա: Իսկ ո±ւմ ձեռնտու չէ մեր հզորությունը, իհարկե` մեր թշնամիներին, նախանձողներին: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ուկրաինայում, եւս նրա վառ ապացույցն է, որ կան ուժեր, ում պարզապես ձեռնտու է ապակայունացում ստեղծել եւ պահպանել այնտեղ: Հաշվի առնելով, որ մեր հայրենի ընդդիմությունը որոշակի քայլեր կատարեց նմանօրինակ իրավիճակ ստեղծելու համար, որը ոչ միայն չստացվեց, այլ նրանց սեւ գործի ավարտը տեսան հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի մերձեցման մեջ, հիմա էլ նույն հաջողությամբ դրան ուզում է խոչընդոտել Ադրբեջանը: Թե արդյոք ադրբեջանական հիսթերիան կապ ունի ՄՄ-ին անդամակցելու հարցին, ի պատասխան` ՌԴ Հասարակական-քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ՎԱԴԻՄ ՍՈԼՈՎՅՈՎԸ մեզ հետ զրույցում նշեց.
-Եսչեմ կարծում, որ այդ իրադարձությունները փոխկապակցված են. նկատի ունեմ ԼՂՀ-ի շուրջ իրավիճակի սրացումը եւ Հայաստանի անդամագրումը Մաքսային միությանը: Ավելի շուտ պետք է գրանցել արեւմտյան հովանավորների եւ ֆինանսավորողների ազդեցության աճը Հայաստանում գործող որոշ խմբերի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ծագեց որոշ հավանականություն, թեեւ` ոչ մեծ, որ լարվածությունը Ղարաբաղի հարցի շուրջ կթուլանա:
– 2008 թվականին` օլիմպիական խաղերի ժամանակ, ԱՄՆ-ը պատերազմ սանձազերծեց Հարավային Օսեթիայում: Մի քանի օրից Սոչիում կսկսվի հերթական օլիմպիական խաղերը: Մտավախություն չունե±ք, որ ԱՄՆ-ն նմանօրինակ մի բան կիրականացնի:
– Ես կարծում եմ, որ` ոչ, քանի որ 2008 թվականի օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակը տարբերվում է Ղարաբաղի ներկայիս իրավիճակից: Չնայած նրան, որ թեեւ առկա է Վաշինգտոնի համապատասխան հետաքրքրությունը, սակայն Կովկասում որեւէ ուժ լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ: Եվ ինչպիսի նպատակներ կունենա Արեւմուտքը Ռուսաստանի հետաքրքրությունների նկատմամբ այս կամ այն տարածաշրջանում, միակ պետությունը, որտեղ հնարավոր է կոնֆլիկտ, այն էլ` ոչ թե արտաքին, այլ ներքին, դա Ուկրաինան է: Եվ ես տեսնում եմ, թե° Վաշինգտոնի, թե° Բրյուսելի բոլոր ուժերը նետված են այնտեղ: Այսպիսով, հենց դա է Օլիմպիական խաղերի նախաշեմին ՌԴ-ի խնդիրը, քանի որ Ուկրաինան մեզ համար օտար երկիր չէ:
– Ձեր կարծիքով, Ուկրաինայում տիրող իրավիճակը ինչ-որ անակնկալների կբերի թե° Հայաստանին, թե° Ռուսաստանին:
– Սա Ուկրաինայի քաղաքական վերնախավի վերջին 20 տարվա քաղաքականության փլուզումն է: Այն, որ այդպես էլ չձեւավորվեց Ուկրաինայի արեւելքի եւ արեւմուտքի համար միասնական գաղափարախոսություն, բերեց ներկայիս հակամարտությանը, որի մեջ ակտիվորեն ներգրավվեց Արեւմուտքը: Սա դաս է թե° Ռուսաստանի եւ թե° Հայաստանի համար այն առումով, որ նման մարտահրավերներին կարող է դիմակայել միայն միասնական հասարակությունը, որն ունի ոչ միայն լավ տնտեսություն, այլ նաեւ պարզ, հասկանալի գաղափարախոսություն:












