Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ չպետք է թույլ տալ ժխտողականության մի նոր հաղթարշավ

Փետրվար 5, 2014թ. 22:39

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեյցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեյցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչ՝ Սեպուհ Աբրահամյանը: Հյուրերը հանգամանալից ներկայացրեցին հոլանդահայերի մտահոգությունները կապված ՄԻԵԴ-ի հայտնի որոշման հետ: Մասնավորապես ասվեց, որ դատավճիռը բավարար հիմնավորված չէ և այն հանգամանքը, որ որոշումը միաձայն չի ընդունվել վկայում է այդ մասին: Խոսվեց Ֆրանսիայի նախագահ՝ Հոլանդի վերջին հայտարարությունների մասին, որոնք մեկ անգամ ևս ամրապնդում են ցեղասպանության ժխտման պատժելիության անհրաժեշտությունը:

Դեսպանորդները շնորհակալություն հայտնեցին այցի վերաբերյալ և խոստացան Հայ Դատի խնդրագիրը փոխանցել կառավարությանը: Ասվեց նաև, որ խնդիրն այս պահին գտնվում է արդարադատության նախարարության տնօրինության տակ և այնտեղ է կայացվելու բողոքարկման որոշումը: Ըստ նրանց կանխատեսման մինչև մարտի 17-ը տրված ժամանակը արդարադատության նախարարությունը լիովին կօգտագործի այս բարդ որոշումը կայացնելու համար: Նրանք նշեցին նաև, որ ամբողջությամբ ըմբռնում են հարցի կարևորությունը հայ ժողովրդի համար, այդուհանդերձ ՄԻԵԴ-ի անկախ կարգավիճակը սահմանափակում է նրա վրա ազդեցություն բանեցնելու հնարավորությունը: Ի պատասխան այս պնդմանը պարոն Աբրահամյանը նշեց, որ մենք որևէ ազդեցություն ՄԻԵԴ-ի վրա Շվեյցարիայի կողմից չենք ակնկալում: Մեր սպասելիքը օրենքի ընձեռած հնարավորություններն օգտագործելն է և դատավճիռը իրավաբանորեն բողոքարկելը:

Եթե այդ քայլը չկատարվի հայ ժողովուրդը մեծ ափսոսանք և հիասթափություն կապրի: Նշվեց, որ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ չպետք է թույլ տալ ժխտողականության մի նոր հաղթարշավ, որը նոր ոգևորություն կառաջացնի ուրացողների շրջանում: Հանդիպումն ավարտվեց ջերմ ձեռքսեղմումներով և հավաստիացումներով, որ զարգացումների մասին կողմերը միմյանց տեղյակ կպահեն:

ՀՅԴ Գերագույն Մարմին


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն