Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Իշխանությունը միայն արտագաղթի համար է պայմաններ ստեղծում

Փետրվար 9, 2014թ. 15:32

շիրինյանՔաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ իշխանության քաղաքական միտքը փակուղի է մտել։ «Աշխատում են միայն արտագաղթի համար պայմաններ ստեղծել: ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ պետք է ձեռնարկի ժողովրդի տեղահանությունը կասեցնելու համար: Պետք է մտածեն, թե ինչու մեզ մոտ այսօր աշխատատեղեր չեն ստեղծվում, ինչու արևային էներգիան Հայաստանում չի զարգանում»,-նշեց նա։

«Թայվանում, որը ունի 36 000 քառ. կմ տարածք, ազգաբնակչությունը 22 մլն է: Ի՞նչ է երեք մլն-ը, չե՞նք կարող կազմակերպել, որ այստեղ ապրեն»,-ասաց նա։

Լևոն Շիրինյանը պնդում է՝ արտագաղթն այլևս ստրատեգիական տեղաշարժ է։ «Անգամ Հայաստանում չեն բացատրում, թե ինչու է գազը թանկանում, ինչու է սահմանից այս կողմ կրկնակի դառնում: Իսկ մեր երկրում ահռելի հնարավորություն կա, ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ են կառչել ռուսական գազից, ուրեմն եկամուտներ ունեն, այն էլ աստղաբաշխական»,-ասաց նա:

Ո՞րն է խնդրի լուծման հնարավոր ճանապարհը՝ քաղաքագետը պատասխանեց. «Ճանապարհներից ընդամենը մեկը կարող եմ նշել՝ գյուղատնտեսության ոլորտում հարկերն իջեցնել, կտրուկ աճ կգրանցվի, բայց չեն անում»:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն