Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան

Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում կմիջամտեն Մոսկվան և Անկարան. ամերիկացի վերլուծաբան

Փետրվար 9, 2014թ. 19:56

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը էապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից. կարծիք է հայտնել Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերին. հայտնում է Голос Америки-ն:

Մերիի խոսքով՝ կողմերը հավանաբար ուզում են սկսել մի կարճ պատերազմ՝ սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ «Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար ավելի դաժան պատերազմ է հարկավոր` կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանը, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական բախումը քաղաքական լուծում կտա»,- ասել է նա:

Ըստ նրա՝ պատերազմը կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ:

Վերլուծաբանի կարծիքով՝ գլխավոր վտանգն այն է, որ հնարավոր նոր պատերազմին կարող են միջամտել Մոսկվան և Անկարան:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն