Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Չերքեզների հայտարարությունը հայերի ցեղասպանության վերաբերյալ

Փետրվար 9, 2014թ. 21:17

Չերքեզներն ու հայերը. շարունակվող ողբերգություններ, միևնույն հույսերԵթե որևէ մեկն այնպես է ճանաչում հայերին, ինչպես ես իմ սիրելի և կյանքի հայ ընկերներին, անհնար է նրանց կողմից չլինել: Կովկասյան այս քաջ ու փոքր ազգի որդիների ու դուստրերի նկատմամբ հարգանքի, համակրանքի ու վստահության հսկայական զգացում կա:Հայերը միշտ իրենց սիրտն ու միտքը դնում են այն ամենի մեջ, ինչին դիպչում են: Նրանք ինչ անում են, լավագույնս են անում և երբեք չեն հանձնվում իրենց շուրջը կյանքը կատարյալ դարձնելու համար:Ես սփյուռքում բնակվող չերքեզ եմ, ով վախենում է իր ազգի ինքնության կորստի համար: Քաջությունը և ամրությունը, որով հայերը նվիրվել են իրենց ազգը և ինքնությունը Հայաստանում և երկրից դուրս պահպանելուն, օրինակ է, որը պետք է սովորի չերքեզ ժողովուրդը:

Չերքեզների պես հայ ազգի ճնշող մեծամասնությունը հայրնիքից դուրս է ապրում: Սա անգութ ցեղասպանության և բռնի տեղահանման հետևանքն է, որի նպատակն է վերացնել ազգին: Հայաստանից հեռու նրանք կյանք են սկսել՝ կապված իրենց մշակույթին և ինքնությանը, լեզվին և ազգային ձգտումներին: Նրանք խիզախորեն և ամուր կերպով գոյատևում են և շարունակելու են գոյատևել:Յուրաքանչյուր ոք, ով գիտի հայերի ողբերգության մասին, կարիք չունի որևէ ապացույցի ցեղասպանության եղելության մասին: Հայաստանից դուրս ապրող ցանկացած հայի հանդիպելը կովկասյան այս ազգի տառապանքների և դիմացկունության ապացույցն է:

Ես՝ որպես չերքեզ, գիտեմ և ճանաչում են իմ հայ ընկերների ու հայ ազգի տառապանքներն ու ողբերգությունը որպես մարդկության պատմության ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Ես անհամար վստահելի պատմություններ գիտեմ նրանց տառապանքների մասին:Բազմաթիվ չերքեզ ընտանիքներ որդեգրել և մեծացրել են հայ երեխաների, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ընտանիքներին:Բազմաթիվ չերքեզների անունից ես առանց որևէ բացառության ամբողջովին ճանաչում եմ սիրելի հայ ժողովրդի տառապանքները որպես ցեղասպանություն և հորդորում եմ բոլոր չերքեզներին իմանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխելու հայերի, չերքեզների և ողջ մարդկության հետագա տառապանքները:

Իհադ Յուղար, Չերքեզական միջազգային խորհրդի նախագահ –


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն