Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը

Աշխարհում եթե միայն մի թուրք մնա, հետապնդելու է հայերին.թուրքի սպառնալիքը <Ակոս>-ին

Փետրվար 11, 2014թ. 21:42

Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքիրջըօղլուն թերթի կայքը կոտրելու և խմբագիր Ռոբեր Քոփթաշի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքերի վերաբերյալ դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն, հայտնում է թերթի կայքը։

Հունվարի 20-ին և 25-ին agos.com.tr կայքը կոտրվել էր անհայտ անձանց կողմից։ 2014թ.-ի հունվարի 20-ին կայքում գրություն էր տեղադրվել, որում ասվում էր, որ աշխարհում եթե միայն մի թուրք մնա, հետապնդելու է հայերին։

Այդ հարձակումներից հետո թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Twitter-ի իր հաշվին հայհոյանքներ և սպառնալիքներ է ստացել։ «Հերթը քեզ է հասնելու, զգո՛ւյշ եղիր։ Գալու է օրը, երբ բոլորիդ կախելու ենք Ղարաբաղում»,- գրել էին նրան։

Հայ խմբագրի հասցեին անվայելուչ արտահայտություններ և հայհոյանքներ էին հնչել։ «Արժանի ես մահվան»,-գրել էր անհայտ անձը։

Փաստաբանը դեպքերի կապակցությամբ դիմել է դատախազություն՝ խնդրելով բացահայտել հանցագործներին։

tert.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն