Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Վրաստանի նախագահը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը «պատմական» է որակել

Փետրվար 12, 2014թ. 22:04

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ադրբեջան այցի ընթացքում հարցազրույց է տվել Trend գործակալությանն ու խոսել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակության մասին։

Վրաստանի նախագահը նախագիծը պատմական է որակել և նշել է, որ այն փոխելու է ողջ տարածաշրջանի՝ Ասիայի և Եվրոպայի աշխարհաքաղաքականությունը։

«Նախագիծն իր մեջ ներառում է Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան և կամուրջ է հանդիսանում Ասիայի և Եվրոպայի միջև»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ նախագիծը գտնվում է ինտենսիվ զարգացման փուլում և մոտ ապագայում այդ երկաթուղու հետ կապվելու են առաջին հետաքրքիր տրանսպորտային նախագծերը։

«Շուտով սկսվելու է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը, և մենք հնարավորություն կտանք նրանց դուրս բերել տրանսպորտային միջանցքի միջոցով, սակայն դա միայն սկիզբն է»,-ասել է Վրաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ պատմական նախագծի շնորհիվ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը կապեր կստեղծեն՝ տարածաշրջանի հսկայական պոտենցիալը, Սև և Կասպից ծովերն ուԱսիայում և Եվրոպայում գոյություն ունեցող ռեսուրսներն օգտագործելու միջոց։

«Նման համագործակցությունը կայունություն կստեղծի Հարավային Կովկասում։ Մենք այդ մասին խոսել ենք նախագահ Իլհամ Ալիևի հետ, և կայունության այդ ֆոնը նպաստելու է նրան, որ տարածաշրջանին նայեն միայն զարգացման հեռանկարի և հետագա հնարավորությունների տեսանկյունից»,-ասել է Մարգվելաշվիլին։
tert.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն