Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նոր սահմանափակող փոփոխությունների կապակցությամբ, տեղեկացնում է haqqin.az-ը։
«Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-ների նոր սահմանափակումներով, որոնք սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը, հատկապես մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում»,-ասված է նրանց հայտարարության մեջ։
Էշթոնն ու Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել պարզեցնել միջազգային կազմակերպությունների գրանցումը, որոնք աշխատում են այլ կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության իրականացման համար։












