Եվրոպական փաթեթի 20 կետերը
168.am լրատվական կայքը հրապարակել է «Եվրոպական փաթեթ» կոչվող փաստաթուղթ՝ բաղկացած 20 կետերից, որը պաշտոնապես կոչվում է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»:
Բրյուսելյան գործընկերները լրատվամիջոցին տրամադրել են այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը:
Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության և էներգետիկ ոլորտներում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության առումով:
Ստորև ներկայացնում ենք դրանք.
1. Ավելացնել աջակցությունը Արևելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ուժեղ ենք»-ն է` հատկապես տարածելով տեղեկություններ Արևելյան գործընկերության (այսուհետ` ԱԳ,- խմբ.) մասին և պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով:
2. Բացատրել Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի և Արևելյան գործընկերությանը մասնակցելու տնտեսական և այլ շահերը: Օժանդակել ու առաջ քաշել այն ուսումնասիրությունները, որոնք բացատրում են ԱԳ-ից երկարաժամկետ հեռանկարում ստացվելիք օգուտները, այդ թվում` բացատրել դրանց հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի և Մաքսային/Եվրասիական տնտեսական միության վրա, և հերքել կորուստների մասին չհիմնավորված հայտարարությունները:
3. Ավելացնել շփումներն ԱԳ երկրների հասարակությունների բոլոր խավերի հետ` այցելությունների, սեմինարների միջոցով, ցանկալի է ներգրավել նաև նրանց, ովքեր դեռևս համոզված չեն ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում օգուտների մեջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային փոքրամասնությունների և հեռավոր շրջանների վրա: Կարգավորել և ընդլայնել համագործակցությունը
4. Պահպանել ԱԳ հայեցակարգն ու առաջարկը, միաժամանակ շարունակել խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները և հանգամանքները:
5. Արագացնել այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը ստորագրել որքան հնարավոր է` շուտ` 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, աջակցել այս գործընկերներին` Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ժամանակավոր կիրառման գործընթացում:
6. Խրախուսել ԱԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը` այդ թվում` կարևորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը` գոյություն ունեցող գործիքների և այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում:
7. Բացի Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա:
8. Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` զարգացնել Միասնական տնտեսական տարածքի մոդել, որը կնպաստի նաև երկարաժամկետ նպատակին` ավելի լայն միասնական տնտեսական տարածքի բարեկեցությանը, ինչպես նշված է Վիլնյուսյան հռչակագրում:
9. Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար:
10. Ավելացնել քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների հետ` ավելի լայն խնդիրների հետ կապված, ինչպիսին, ի թիվս այլոց, ավելի լայն հարևանությունն է, և ուսումնասիրել անվտանգության քաղաքականության դաշտում համագործակցության հնարավորությունները` ներառելով Արտաքին գործերի խորհրդի եզրակացություններն Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ:
Մյուս մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:












