ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել:
Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը հայտարարել է` պահանջելով Ստեփանակերտի վերադարձ բանակցությունների սեղանին:
«Այս մասին հայտարարվել է բազմիցս եւ հիմա տեսնում ենք, որ բոլորն էլ հանգում են այդ մտքին: Եթե ԱՄՆ համանախագահը խոսում է այդ մասին, ապա կարելի է որոշակի տեղաշարժեր ակնկալել բանակցություններից: Ջեյմս Ուորլիքի գրառումը դիտարկում ենք սկզբունքային եւ կարգավորման փիլիսոփայությանը վերաբերող հայտարարություն, որը, բնականաբար, Ստեփանակերտում ողջունում են»,- ասել է Դավիթ Բաբայանը։












