Մինչև ԼՂ հակամարտությունը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվելու. Դավութօղլու
Փետրվար 19, 2014թ. 23:05
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն հերքել է սահմանի հնարավոր բացման մասին լուրը:
«Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի», – հայտարարել է նա:












