Մեդվեդևը Յանուկովիչին կոչ է արել «փալասի» չվերածվել
Փետրվար 20, 2014թ. 14:01
Ռուսաստանը շարունակելու է Ուկրաինայի հետ համագործակցությունը, եթե այդ երկրում իշխանությունը լինի լեգիտիմ եւ արդյունավետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ուկրաինայի իշխանությունները պետք լեգիտիմ ու էֆեկտիվ լինեն, որ նրանք չվերածվեն փալասի, մի շորի կտորի, որով սրբում են ոտքերը»,- ասել է նա:
Մեդվեդևի խոսքերով՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց, իրավապահ մարմիններին:












