Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ժխտողականություն. Միջնորդագիր Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ

Փետրվար 25, 2014թ. 23:16

եվԿոչ ենք անում Շվեյցարական իշխանություններին բողոքարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ. Ներկայացվում է միջնորդագիր:

Այն ստորագրելու համար խնդրում ենք մտնել հետևյալ էջը.
http://www.change.org/fr/pétitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights

Ստորև ներկայացնում ենք միջնորդագրի տեքստը

“2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ խայտառակություն` առաջարկելով ԴողուՓերինչեքին` Հայոց ցեղասպանության ակտիվ եւ հավատարիմ ժխտողին, դատական հայց հարուցել ընդդեմ Շվեյցարիայի` ազատ արտահայտվելուն խոչընդոտելու համար:

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ այլուր տարածելու նպատակով Անկարայի կողմից ստեղծված Թալեաթ կազմակերպության հիմնադիրներից մեկը` Դողու Փերինչեքը բողոքարկել էր ժխտողական հայտարարությունների համար երկու անգամ իրեն տուգանելու մասին Շվեցարական դատարանի որոշումը:

Փերինչեքը, որը ներկայումս բանտարկված է Թուրքիայում Էրգենեկոն կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջման փորձին մասնակցելու համար, (ինչն այնուամենայնիվ, հետ չկանգնեցրեց Անկարային այս պարագայում ՄԻԵԴ-ի առջեւ նրան պաշտպանելու հարցում), Շվեյցարիայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»:

Զոհերի հիշատակն անարգող եւ նրանց ժառանգների հանդեպ վիրավորական այս հայտարարությունները դատապարտվեցին Շվեցարական օրենքով սահմանված կարգով:

Մարդուիրավունքների եվրապական դատարանը, որին դիմել է Փերինչեքը, ցանկանում է դատապարտելՇվեյցարիային, խոսքի ազատության եւ մարդկային արժանապատվության հանդեպ սահմանափակ եւ կողմնակալ վերաբերմունքի համար: Այս դատարանի այդ անպատասխանատու եւ անհեթեթ որոշմամբ փաստորեն աջակցեց Հայոց ցեղասպանության մերժողական քաղաքականությանը: Եվ այս ամենը համաձայն հետեւյալ փաստերի.

1. Չկա ոչ մի համաձայնություն փաստերի վերաբերյալ, քանի որ 190 պետություններից միայն 20-ն է ճանաչել դրանք, մինչդեռ միջազգային պատմաբանները, որոնք լրջորեն քննել են այս հարցը, միաբերան որակել են այն որպես ցեղասպանություն, իսկ մի շարք լոբիստական կազմակերպություններ, ներառյալԹուրքական կառավարությունը, շարունակում են պնդել, որ պառլամենտներն ու քաղաքական գործիչները չեն, որ պետք է զբաղվեն պատմությամբ:

2. Չի եղել ոչ մի միջազգային դատական որոշում այդ փաստերի վերաբերյալ, մինչդեռ 1920թ. Եվրոպական պետությունների կողմից ստորագրված Սեւրի պայմանագիրը հիմք էր հանդիսանում մարդկության դեմ այս հանցագործության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար, բայց 1923թ. Լոզանի պայմանագիրը` ստորագրված Եվրոպական նույն պետությունների կողմից, ինչպես պատահեց նաեւ հետագայում Մյունխենում, մոռացության մատնեց արդարության խոստումը հայ ժողովրդին հանուն Քեմալական Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու:

3. Ցեղասպանություն հասկացությունը շարունակեց մնալ անհստակ եւ այդպիսով տեղիք տալ քննարկումների, մինչդեռ Հռոմեական Ստատուտը, որն էլ հիմք է դարձելՄիջազգային քրեական դատարանի ստեղծման, հստակորեն սահամանել է ցեղասպանության հանցանքը: Ինչպես նաեւ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործելիս, որպես հիմք ընդունել է հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրությունում:

1915թ. մայիսի 24-ին, երբ դեռ չկար «ցեղասպանություն» բառը, Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանն արդեն իսկ որակել է այն որպես ոճրագործություն մարդկության դեմ: Եվ ահա մարդկության դեմ այդ ոճրագործության հիշատակման հարյուրամյակից ընդամենը մեկ տարի առաջ ՄԻԵԴ-ը երկրորդ անգամ սպանեց Երիտթուրքերի կառավարության մեկ եւ կես միլիոն անմեղ զոհերին: Եվ սա այն անարդար դատավարությունից հետո, որին միայն թուրքական կողմն էր ներկա, իսկ հայկական կողմը եւ բոլոր նրանք,ովքեր պաշտպանում են իրենց արդար գործը, հրավիրված էլ չէին այդ լսումներին:

Շվեյցարիան, որը հոկտեմբերի 10-ին որոշեց նաեւ հզորացնել իր ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, պետք է մինչեւ մարտի 17-ը բողոքարկի այս անարդար որոշումը, որի ընդունումը կբացի նոր դռներ մերժողական քաղաքականության հետագա տարածման համար:

Այս խնդրագրով մենք ցանկանում ենք կոչ անել Շվեյցարական իշխանություններին բողոքարկել այդ որոշումը ՄԻԵԴ-ի Բարձրագույն Պալատում եւ դրանով իսկ հնարավորություն ստեղծել բաց բանավեճի եւ արդար դատավարության մեր ժամանակների այս կարեւոր հարցի եւ մեր Եվրոպական ինտեգրման համար` լսելի դարձնելով այլ պետությունների` այդ թվում նաեւ Ֆրանսիայի ձայնը:

Ավելին, նման հայցը թույլ կտա հայկական կողմին, որը մինչ այժմ զրկված էր լսումներին մասնակցելու իրավունքից, Թուրքիայի հետ հավասարապես ներկայացված լինելու, որն էլ իր հերթին կբերի որոշակի հավասարակշռվածություն «արդարաությանը», որը մինչ այժմ հիմնված էր միայն կշեռքի մեկ կողմի վրա”:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն