Գլխավոր » Culture-Hogevor, Society, TOP, Լրահոս, Վերլուծական

ԱՄՆ Պետդեպը ապատեղեկացված է կամ ինչպես են գրվում արևմտյան “հեղինակավոր” զեկույցները

Մարտ 5, 2014թ. 00:25

պետդեպԱրևմտյան վերլուծական կենտրոնները, որ զբացված են աշխարհի տարբեր երկրներում “քաղաքական փոթորիկներ” հրահրող սցենարների մշակմամբ, Հայաստանի հարցում կարծես համոզվել են` հային դժվար է հաճախակի փողոց դուրս բերել ու դրդել գունավոր հեղափոխության, ուրեմն Հայաստանում մայդաններ սարքելը գլխացավանքի պես մի բան է: Իհարկե, սա չի նշանակում, որ Արևմուտքը որոշել է հանգիստ թողնել մեր փոքր երկիրը, ամենևին, արևմտյան ուղեղային կենտրոնները վաղուց են փնտրել ու գտել Հայաստանը ներսից քանդելու սցենարներ, որոնց շարժիչն աշխատում է այսպիսի նպատակադրմամբ. հայ հասարակության այլասերում, հավատի, բարոյականության խաթարում, հայ ընտանիքների կազմաքանդում, ասել է, թե՝ ողջ ազգային արժեհամակարգի փլուզում ու դրանց վերաձևում “ամերիկյան արժեքներին” համապատասխան:

Մի բան, որն արդեն 20 տարի իրականացվում է մեզանում, այսպես կոչված, “մարդու իրավունքների”,”ժողովրդավարության”, “Խղճի ու խոսքի ազատությունների” կարգախոսերի տակ: Մինչդեռ այդ վերամբարձ խոսքերի տակ, որոնցով շատերն են մեզանում անհասկանալիորեն խանդավառված, թաքնված է սարսափելի բովանդակություն. սեքս, փառք, փող, իշխանություն, սրանք են Արևմուտքի ու նոր Ամերիկայի “աստվածները”, որոնց ծառայեցվում են ժողովրդավարություն, մարդու, խղճի ու խոսքի իրավունքներ ասվածը: Ասել է, թե մարդու իրավունքների ոլորտում այսօր գործ ունենք երկակի ստանդարտների հետ, արևմտյան այս ներդրված մոդելում ամբողջությամբ ոչնչացված է իրական եվրոպական արժեհամակարգը: Ի դեպ, ժողովրդավարության տեղական քարոզիչներին հիշեցման կարգով ասենք, որ եթե անտեղյակություն չէ, ուրեմն անբարոյականություն է այս կեղտը իբրև իրական եվրոպական արժեք հրամցնելը:

Արեւմուտքը , մասնավորաբար ԱՄՆ-ը, համարում են, որ ոչ արեւմտյան ժողովուրդները պարտավոր են ընդունել այդ “ժողովրդավարական արժեքները” և կյանքի կոչել իրենց պետական հաստատություններում: Ու այս տրամաբանությամբ շարունակում են պարտադրանքը՝ ՙմիջազգային հանրության շահեր՚ հայտնի անվան տակ, որն, ի դեպ, այլ բան չէ քան սեփական շահերի պաշտպանություն: Իսկ այդ աներևույթ “միջազգային հանրությունը” մահակի պես կախված է պետությունների ու ազգեի գլխին, ու ներդրված մոդելից աննշան “շեղումների” դեպքում այն գործի է դրվում: Մահակի մի ձև էլ միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԽ ԽՎ, ԵՄ ԵԱՀԿ, ու ԱՄՆ պետդեպարտամենտի հերթական զեկույցներն են:

Երբ ՀՀ ոստիկանությունը որոշեց հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով ու պատիժ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզիչների համար, չուշացավ մերոնց քայլերը մանրադիտակով զննող եվրոպացիների արձագանքը: Անցած տարվա վերջին միջազգային այդ 4 կառույցները նրանց հետ նաև ԱՄՆ դեսպանատունը հանդես եկան հայտարարությամբ, որում իբրև հարցերի հարց հնչեցրին գենդերային հավասարության խնդիրը, կոչ անելով ՀՀ կառավարությանն ու ոստիկանությանը՝ “լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն չկիրառել”: Ի դեպ, հիշյալ նամակում տեղ էր գտել այսպիսի մի ձևակերպում ևս. ՙՊաշտպանել ԼԳԲՏ- համայնքի ու սեռական ծառայություններ մատուցող աշխատողների իրավունքները՚. սա կամ չնկատվեց կամ անտարբերությամբ շրջանցվեց, բայց ի՞նչ պարզվեց, որ Հայաստանում ոչ միայն կա ԼԳԲՏ համայնք, այլև կան ՙսեռական ծառայություններ մատուցող աշխատողներ՚, որոնց իրավունքների պաշտպանությամբ այսչափ մտահոգ հանդես է գալիս Արևմուտքը:

Անցնենք առաջ: Օրերս ԱՄՆ պետդեպարտամենտը տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի կառավարության սեղանին դրեց իր ավանդական տարեկան զեկույցը: Ահա, թե ինչ ենք տեղեկանում սույն զեկույցից, որ կառավարության սահմանափակումներից ու սոցիալական խտրականությունից խիստ տուժել են Արևմուտքի հովանավորները՝ Եհովայի վկաներն ու կրոնական այլ փոքրամասնությունների անդամները, իսկ խեղճ ու անպաշտպան ԼԳՏԲ համայնքն ուղղակի տառապում է խտրական վերաբերումունքից: Անկեղծ ասած, շատ կուզեի, որ սրանց շունչը մեր երկրում միշտ ՙկտրված մնար՚, բայց իրականությունն այլ է: Իրականում, Հայաստանում սեռական փոքրամասնությունների հանդեպ հալածանք իսպառ գոյություն չունի, հասարակությունը նրանց չի էլ նկատում, մինչդեռ հայտնվել են գեյերի մի խումբ պաշտպաններ, որոնք ժամանակ առ ժամանակ կոկորդ պատռելով բողոքում են, թե Հայաստանում սեռական փոքրամասնություններն անվերջ հետապնդվում են: Ստացնում, որ Արևմուտքի կամակատար բանակը՝ հայտնի գրանտակեր կազմակերպությունները, բարձրացնում են իրակում գոյություն չունեցող հարցեր ու տարբեր ՙփաթեթավորմամբ՚ դրանք ներկայացնում իրենց արևմտյան տերերին: Սրանք էլ հիմվելով անիրական փաստարկների վրա իրականությանը չհամապատասխանող զեկույցներ են գրում, կամա թե ակամա հայտնվելով ստախոսի դերում, ինչպես ԱՄՆ Պետդեպի պարագայում: Գուցե հարկ է, որ Պետդեպում տեղեկանա՞ն (եթե, իհարկե, չգիտեն), թե իրականում ինչպե՞ս են իրենց ներքին կամակատարները ՙփաստեր՚ հորինում, որոնց հիման վրա էլ իրենք լուրջ դեմքով նստում ու գրում են ծանր ու մեծ զեկույցներ:

Ընդամենը մեկ փաստ ներկայացնենք. Վանաձորի հելսինկյան գրասենյակի աշխատակիցներից մեկը, թերևս սեփական երկրի հանդեպ կատարած կեղծիքից սրսափած, համարձակվել էր անհասցե նամակով իրազեկել զլմ-ին, թե ինչպես են գրասենյակում ծնվում Արմուտք ուղարկվող հակահայաստանյան նամակները:
Պարզվում է ամեն անգամ, վախվորած այն մտքից, թե կարող է ուշանալ կամ չտրվել հերթական գրանտը, հիշյալ գրասենյակի ղեկավար Սաքունցը պարտադրում է իր աշխատակիցներին ՝ բանակի, կրոնական կազմակերպությունների, սեռական փոքրամասնությունների թեմաներով դեպքեր մոգոնել: Իսկ եթե հրահանգ տալու պահին սույն պարոնը լինում է նաև ոչ սթափ վիճակում,( նույն նամակում նշվում էր, որ նա խմիչքի հանդեպ թուլություն ունի), ապա աշխատակիցները նրա գազազած վիճակից սարսափած փորձում են հնարավորինս զոռ տալ սեփական երևակայությանը: Միայն պատկերացնել է պետք, թե սարսափ ֆիլմերի ինչպիսի՛ սցենարներ են ծնվում սաքունցյան գրասենյակում: Ահա թե տեղեկատվական ինչպիսի աղբի վրա են հիմնված արևմտյան ՙհեղինակավոր՚ զեկույցները: Ու այս երեսուն արծաթով ծախվածներին Արևմուտքը ՙքաղաքացիական հասարակություն՚ արժանապատիվ անունն է կնքել: Այս ամենն, իհարկե, ինքնանպատակ չէ, Արևմուտքը սրանով իրականացնում է նպատակային քաղաքականություն, այն է՝ տարբեր երկրներում ստեղծել հալածվող փոքրամասնությունների մի շերտ, դառնալ նրանց հովանավորը, իսկ ՙհալածվողներին՚ ծառայեցնել որպես սեփական գործիք այդ պետության դեմ: Գեյերը, աղանդավորները մշտապես պետք է գիտակցեն, որ հետապնդվող են, իսկ պաշտպանն էլ Արևմուտքն է: Ահա թե ինչին է միտված աշխարհով մեկ բարձրացվող սեռական փոքրամասնության պաշտպանության աղմուկը:

ԱՄՆ պետդեպարտի զեկույցում չի շրջնացվել նաև ընտանեկան բռնության թեման, նշված է՝ այն ՙշարունակում է խնդիր մնալ Հայաստանում՚: Այս առիթով քաղաքական գործիչներից մեկը դիպուկ նկատել էր՝.ՙԱսում են՝ ամուսինը կնոջը ծեծում է, լսե՛ք, գուցե ծեծում է, բայց էապես ավելի պակաս, քան ձեր Ամերիկայում ու Եվրոպայում: Այդ դեպքերը հազարից մեկ են լինում Հայաստանում, ու պետք չէ քթներդ խոթեք և ավելի վնասեք՚: Արևմուտքի տեղական վարձկանները, սակայն, չեն դադարում նաև այս հարցը մատի փաթաթան սարքելուց, դրանով իրենց արևմտյան տերերին հնարավորություն տալով իրենց քիթը խոթել մեր ընտանիքներից ներս: Իսկ մտածել ե՞նք, թե նման սաքրովի պատրվակները մի օր ինչպես են մահակի պես օգտագործվելու մեր դեմ՝ մեզանից խլելով մեր երեխաներին:

Հայրենի կառավարությունն ու օրենսդիրը գիտակցո՞ւմ են, որ շատ հաճախ իրենց իսկ ձեռքով վավերացված օրենքներով ու ստանձնած պարտավարություններով պարարտ հող են ստեղծում մեր երկրում այլասերվածության քարոզին ու 5-րդ շարասյան աշխուժացմանը: Ուրեմն, էլ ինչո՞ւ ենք դժգոհում նման զեկույցներից, ուր Արևմուտքը դասը սերտած աշակերտի պես մեզ հաճախ հիշեցնում է մեր իսկ կողմից ստանձնած պարտավորվածությունների մասին:
Հետևությունը մեկն է, այն պահից երբ մարդու իրավունքներ ասվածը օգտագործվում է ի նպաստ որոշակի՝ քաղաքական, գաղափարախոսական, ռազմական ու տնտեսական շահերի և ուղղակի հակասության մեջ մտնում բարձրագույն արժեքների հետ, ինչպիսիք են՝ հավատը, բարոյականությունը, հայրենիքն ու ընտանիքը, այլևս պետությունն ու հասարակությունն իրավունք չունեն հանդուրժողականություն դրսևորելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Society, TOP, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն