Հայաստանը, որ ունեցել է պատմական զարգացում, չէր կարող չձեւավորել քաղաքական մշակույթ
Մարտ 21, 2014թ. 00:38
«Երբեմն ասվում է՝ Հայաստանում քաղաքական մշակույթ չկա։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Մենք ունենք քաղաքական մշակույթ՝ չի կարող լինել երկիր, որը ունեցել է պատմական զարգացում եւ չի ձեւավորել արժեքներ, ավանդույթներ, խաղի կանոններ։
Ուղղակի մեր քաղաքական մշակույթը որոշակիորեն տարբերվում է մյուսներից, բայց եթե առաջինը Հայաստանում են կանայք ստացել ընտրելու իրավունք, եթե մեր համայնքները Սփյուռքում կարողանում են ինտեգրվել եւ հաջողությամբ աշխատել դեմոկրատական ընթացակարգերով, սա նշանակում է՝ մեր քաղաքական մշակույթն ունի բազմաթիվ ժողովրդավարական տարրեր։ Սա միանշանակ է»,- վստահ է ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ։












