Գլխավոր » WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ամբողջ հայությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի քեսաբահայության խնդիրը. Շահան Գանտահարյան

Մարտ 24, 2014թ. 23:08

շահան

Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի’ Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը’ անդրադառնալով ծայրահեղ իսլամական խմբավորումների’ Թուրքիայի տարածքից Քեսաբ ներխուժման իրողությանը: Շահան Գանտահարյանը նշեց, որ նախ` սիրիական բանակին հաջողվեց վերագրավել այն դիրքերը, որոնք թուրքական տարածքներից’ 3 տարբեր կետերից, Քեսաբի վրա հարձակված զինյալների վերահսկողության տակ էին անցել, բայց հաջորդ օրն էլի սկսվեց զինյալների հարձակումը:

Շահան Գանտահարյանը նշեց նաեւ, որ այդ վտանգը գոյություն ուներ պատերազմի սկզբից: Իսկ թե ինչո՞ւ Թուրքիան հենց հիմա որոշեց զինյալներին այս ուղղությամբ հարձակման մղել, նաը երկու բանով է մեկնաբանում: Առաջինն այն է, որ սա պատասխան է վերջին շրջանում Սիրիայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի արձանագրած առաջխաղացմանը: Երկրորդ’ այս գործողությունները հետաձգվում էին կամ չէին մեկնարկում’ նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը նկատի ունենալով։ «Չմոռանանք այժմ Ռուսաստանն ավելի կենտրոնացած է Ուկրաինայի եւ Ղրիմի հարցերի վրա: Սա կարող է ավելի հարմար պահ լինել Թուրքիայի համար` իր տարածքներից զինյալ խմբավորումներ բաց թողելու»,- ասաց Շահան Գանտահարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ամբողջ հայությունը’ պետություն, Սփյուռք, իր ուշադրության կիզակետում պետք է պահի քեսաբահայության խնդիրը եւ համապատասխան միջոցառումների դիմի, կա պետություն-սփյուռքյան կառույցներ համակարգված աշխատակարգի անհրաժեշտություն։ Այդ աշխատանքները պետք է ունենան օժանդակության, ինչպես նաեւ քարոզչաքաղաքական բնույթ։ Շահան Գանտահարյանը նշեց նաեւ, որ, չնայած մի քիչ ավելի հեռակա, բայց մեկ այլ խնդիր էլ կա’ անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն ճգնաժամերի բերումով տարհանվող կամ հեռացող հայրենակիցներին հայրենիք ուղղորդելու աշխատանքներ։


Դիտել WestArmenia, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն