Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Սերգեյ Լավրով.«Արևմուտքը, դիմելով պատժամիջոցների «դագանակին», փորձում է գործել` ելնելով նեոկայսերական կարոտախտային նկրտումներից»

Մարտ 30, 2014թ. 00:50

մուտքը գործում է` ելնելով ներկայսերական կարոխտախտային նկրտումներից». Սերգեյ Լավրով

29.03.2014 | 20:16

«Արևմուտքը, դիմելով պատժամիջոցների «դագանակին», փորձում է գործել` ելնելով նեոկայսերական կարոտախտային նկրտումներից, բայց նման գործելաոճի ժամանակն անցել է»,- «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ` նշելով, թե «մեկուսացում» եզրույթը հորինել են «արևմտյան գործընկերները», ովքեր ունեն կայսերական նկրտումներ:

«Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բայց որ լուրջ պետություններն իրենց ողջ դիվանագիտական ուժը օգտագործեն ողջ աշխարհի, այդ թվում մեր մերձավոր գործընկերների «ձեռքերը ոլորելու» համար` հիմնվելով այն հաշվարկի վրա, թե նրանք կտրվեն տարածքային ամբողջականության անձեռնմխելիության փաստարկին` արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրության մյուս բոլոր սկզբունքները, այսպիսի «համառությունն» ինձ ապշեցնում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ավելացրել է, թե պետք է մտածել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի մեջ ներգրավելու, ոչ թե նրանց մեկուսացնելու մասին:

Հիշեցնենք, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեից և Ղրիմը ՌԴ-ին վերամիավորելուց հետո Եվրամիությունը և ԱՄՆ-ը անհատական պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ. սառեցվեցին նրանց ֆինանսական հաշիվները և արգելվեց վիզայի տրամադրումը: Բացի այդ` Մեծ յոթնյակի (G 7) անդամները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և մյուս պետությունները հայտարարեցին, թե ՌԴ-ն հեռացվել է Մեծ ութնյակի (G 8) կազմից:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն