Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին

Մարտ 28, 2014թ. 16:51

Վերջին շրջանում իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական զորքերի և անօրինական զինված խմբավորումների միջև դիմակայության կտրուկ սրմամբ: Ծայրահեղականների ակտիվացած գործողությունները միտված են խոչընդոտելու հերթական միջսիրիական բանակցությունների վերսկսումը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողություններն ու խաղաղ բնակչության հանդեպ իրականացված այլ հանցագործությունները, այդ թվում զինյալների կողմից անկանոն կրակոցները սիրիական քաղաքների և գյուղերի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, թե ծայրահեղականների գործողությունների ակտիվացումը միտված է խոչընդոտելու հերթական միջսիրիական բանակցությունների վերսկսումը, զրկելու սիրիացիներին քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը լուծելու հնարավորությունից և խափանելու սիրիական քիմիական զենքի չեզոքացման գործընթացը», – ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հայտարարությունում արձանագրվում է, որ հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուիս-արևմտյան հատվածում, Թուրքիայի հետ սահմանակից Քեսաբ քաղաքի մոտակայքում, որտեղ բնակչության զգալի մասը հայեր են, և որոնք ծայրահեղական խմբավորումների հարձակումների հետևանքով ստիպված են եղել լքել բնակավայրերն ու փախչել Լաթաքիա:

«Ծայրահեղականների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը առաջացրել է աշխարհով մեկ հայ հանրության բուռն դատապարտումը: Երևանում տեղի է ունեցել ցույց ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Սիրիայում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հանդեպ անօրինական զինված խմբավորումների կողմից հետապնդումներին վերջ տալու պահանջով: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները երախտագիտություն են հայտնել սիրիական իշխանություններին հայկական բնակչությանը պաշտպանելու համար: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ կոնգրեսին ճնշումներ բանեցնել Անկարայի վրա և ստիպել վերջինիս դադարեցնել աջակցությունը Քեսաբի խաղաղ բնակիչների վրա հարձակումներ իրականացրած զինյալներին», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն