Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Զինյալների կողմից հայերի սպանության մասին շրջանառող տեսագրությունը իրական չէ.Քեսաբի քաղաքապետ

Ապրիլ 1, 2014թ. 00:56

Լրատվամիջոցներում ու սոցցանցորում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել:

Չափարյանն ընդգծել է, որ ներկայումս սիրիական բանակի զինծառայողները մարտնչում են Քեսաբի համար, սակայն դանդաղ են տեղաշարժվում, որպեսզի քաղաքը հնարավորինս քիչ վնասեն: Ինչ վերաբերում է քեսաբահայերին, որոնք Լաթակիայում են, ապա քաղաքապետի խոսքով՝ տվյալ պահին իրենք գրեթե ամեն ինչի կարիք ունեն, քանի որ տները հապշտապ են լքել՝ չվերցնելով իրենց հետ հագուստ ու փաստաթղթեր: «Այսօրվա դրությամբ քեսաբահայերին աջակցում է Սիրիական կարմիր մահիկն ու Սիրիայի կառավարությունը»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն