Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդն առաջարկում է կրթական ծրագրում ընդգրկել Հայոց ցեղասպանության թեման. tert.am

Ապրիլ 5, 2014թ. 16:09

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհրդի անդամներ Վիրջինիա Գոնսալես Գասն ու Մարիա Ռախել Հերերոն երեքշաբթի հայտարարություն են տարածել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին։

Ինչպես նշում է asbarez.com-ը, հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 24-ը պետք է լինի 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը։

Բացի այդ խորհուրդը հավանություն է տվել անդամ Պաբլո Ֆերեյրայի առաջարկին, ըստ որի, Արգենտինայի կրթության նախարարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանմանը։

«Պատմության վերաբերյալ իրազեկելը գիտելիք տալուց բացի նշանակում է նաև աշակերտների մեջ սերմանել հարգանք մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ուստի անհրաժեշտ է ցեղասպանության թեման ընդգրկել կրթական ծրագրում՝ ոչ միայն պատմական դեպքը հիշելու, այլև մտածելու այն բոլոր հանգամանքների շուրջ, որոնց պատճառով տեղի է ունեցել նման զազրելի ու դաժան իրադարձություն»,-նշել է Ֆերեյրան։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն