Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Մոսկվայում տեղի ունեցավ հավաք նվիրված Քեսաբի հայերի իրավունքների պաշտպանությանը

Ապրիլ 5, 2014թ. 00:53

Акция в поддержку армян Кесаба состоялась в МосквеՌուսատանյան հասարակայնության նախաձեռնած միջոցառումը, որով զորակցություն հայտնվեց քեսաբահայությանն ու սիրիացի ժողովրդին, տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Մոսկվայի Գորկու զբոսայգու «Հայդպարկում»: Ձեռնարկի կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի հայերի երիտասարդական ընկերակցությունը:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած հասարակական և քաղաքական գործիչները միահամուռ կերպով դատապարտեցին Սիրիայի դեմ իրականացվող միջազգային ահաբեկչությունը և անօրինական զինված խմբավորումներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

«Երիտասարդ Ռուսաստան» համառուսատանյան շարժման նախագահ Մաքսիմ Միշչենկոյի խոսքերով, հայ ժողովուրդը, որը քսաներորդ դարասկզբին Օսմայան Թուրքիայի կողմից ենթարկվեց ցեղասպանության, այսօր էլ Քեսաբից է տեղահանվում, իսկ Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացումը վտանգավոր է ողջ տարածաշրջանի քրիստոնեական բնակչության համար:
Ելույթ ունեցողները աջակցություն հայտնեցին Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների ջանքերին, որոնք ուղղված են սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ պետք է հետաքննություն սկսեն խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ և ստեղծեն դրա դեմ պայքարի մեխանիզմներ, ինչն այսօր կերաշխավորի քեսաբահայության վերադարձը իր պատմական բնակության վայրեր:

Միջոցառման մասնակիցները կազմեցին դիմում, որում դատապարտում են միջազգային ահաբեկչությունը և հակամարտող կողմերին կոչ անում բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով:


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն