Գլխավոր » Լրահոս

Սփյուռքը դեմ է նախաստորագրված արձանագրություններին

Հոկտեմբեր 2, 2009թ. 13:48

Երեկ սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը, որի ընթացքում նա քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացները Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Չնայած այն հանգամանքին, որ հայկական հեռուստաընկերություններում հանդես եկող սփյուռքահայերը հիմնականում դրական գնահատականներ են հնչեցնում նախաստորագրված արձանագրությունների կապացությամբ, այնուամենայնիվ համացանցում գործող սփյուռքահայերի լրատվամիջոցները լիովին այլ իրավիճակ են ներկայացնում:

Asbarez.com լրատվական կայքը բավական ակտիվորեն լուսաբանում է հայ-թուրքական հարաբերություններին դեմ ուղղված սփյուռքահայության կազմակերպած բոլոր միջոցառումները: Համաձայն կայքի տարածած լրատվության, Սերժ Սարգսյանի այցի կապակցությամբ հոկտմբերի 4-ին Լոս Անջելեսի հայությունը բողոքի ցույց է կազմակերպելու նախաստորագրված արձանագրությունների դեմ: Նմանատիպ ակցիաներ են անցկացվելու նաև Փարիզում, Տոռոնտոյում և հայկական այլ գաղթօջախներում:

Իտալիայում հայերի եվրոպական դաշնության ներկայացուցիչ Ալեկո Բեզիկյանն իտալական «La Stampa» թերթին տրված մեկնաբանությունում ասել է, որ եթե հայ-թուրքական արձանագրություններն, այնուամենայնիվ, ստորագրվեն, ապա «Սփյուռքը կփոխի իր քաղաքականությունը: Եթե այսօր հայերը Հայաստանում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունեն, ապա դա բացառապես Սփյուռքի օգնությամբ է հնարավոր: Սա շանտաժ չէ, այլ իրականություն», – ասել է Բեզիկյանը, ավելացնելով, որ սփյուռքը 1,5 միլիոն սպանված հայերի ժառանգորդներն են և պահանջում են արդարություն: Իր այս պահանջները Բեզիկյանն այսօր կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա այսօր երեկոյան Փարիսում:

Սփյուռքհայերի կազմակերպությունները բավական լուրջ քարոզարշավ են սկսել նաև հայ-թուրքական հարաբերությունները մերժող կայքերի միջոցով: Այս օրերին բավական մեծ քանակի այցելություններ են ունեն http://stoptheprotocols.com/ և http://www.votch.org/ կայքերը, որտեղ նաև ստորագրահավաք է տեղի ունենում: Ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանի այցելության կապակցությամբ Սփյուռքի գաղթօջախներում բողոքի ցույցերի դուրս կգան ընդհանուր առմամբ` մի քանի տասնյակ հազար հայեր:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն