Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի լղոզված պատասխանը

Ապրիլ 8, 2014թ. 19:22

ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց ուղղեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված:

«Հարգելի հանձնակատար, ես ձեզ նախապես գրավոր հարց էի ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ: Առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս: Մինչդեռ, գերության յուրաքանչյուր օրը Ադրբեջանում Հակոբի կյանքին ուղղակի վտանգ է: Ի?նչ կարող է անել մեր Վեհաժողովը եւ դուք որպես մարդու իրավունքների հանձնակատար, որպեսզի Ադրբեջանը հայ զինվորին վերադարձնի հայրենիք, կամ գոնե երրորդ երկիր: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ այս մարտի 4-ին Հայաստանին վերադարձված գերի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական անմարդկային կտտանքների: Սա է Ադրբեջանի ձեռագիրը»,- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հարցրեց հայ պատգամավորը:

Ի պատասխան հարցի, Նիլս Մուժինեկսը ասաց. «Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը: ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք: Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ: Ես վերջերս Ադրբեջանում էի, իհարկե, կոնկրետ այդ հարցը մենք չենք քննարկել, սակայն խոսել ենք մարդու իրավունքների հարգման մասին եւ կրկնում եմ՝ որեւէ երկիր իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ: Դա անընդունելի եւ դատապարտելի է»:


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն