Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանը միջազգային ատյաններում բարձրացնում է Սարսանգի ջրամբարի հարցը

Ապրիլ 16, 2014թ. 00:04

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Բյուրոյում բանաձեւի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, որը պետք է համապատասխան զեկույց պատրաստի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։
Սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները միջազգային ատյաններում եւ նաեւ ԵԽ ԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը։ 2013թ. ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցիները եւս բարձրացրել էին Սարսանգի ջրամբարի հարցը, սակայն Բյուրոն, որն իրավունք ունի առաջարկվող նախաձեռնություններին ընթացք տալ, կասեցնել կամ ընդունել որպես ի գիտություն, Ադրբեջանի՝ Սարսանգի վերաբերյալ բանաձեւի նախաձեռնությունն ընդունել էր որպես «ի գիտություն»։
Սակայն այս անգամ՝ ԵԽ ԽՎ-ն փոխել է իր դիրքորոշումը։


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն