Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Մեկնարկեց «Ճանաչեք 1915» նախագծի միջոցառումների սկիզբը

Ապրիլ 18, 2014թ. 00:11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթառաջ այսօր՝ ապրիլի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ճանաչեք 1915» նախագծի կողմից ստեղծված recognize1915.am կայքի ներկայացումը, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի շնորհանդեսը:Բացման խոսքով հյուրերին ներկայանցավ Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և ազդարարեց «Ճանաչենք 1915» թվականը միջոցառումների սկիզբը և կոչ արեց ճանաչել, ընդունել և դատապարտել 1915 թվականի ոճրագործությունը: Այնուհետև նախագծի համահեղինակներից Աշոտ Բարսեղյանը ներկայացրեց recognize1915.am կայքը. «Մենք պետք է ջանք չխնայենք , որ ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը,ցեղասպանությունը ճանաչողների թիվը մաքսիմալի հասնի»,-ասաց Հայկ Եսայանը՝ եզրափակելով իր ելույթը:

Կայքում տեղ են գտել ցեղասպանության մասին պատմող հավաստի տեղեկություններ պարունակող նյութեր , որոնք տրամադրել է ցեղասպանության ազգային ինստիտուտը, ինչպես նաև արխիվային նյութերի հղումներ: Կայքը գործում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն ,անգլերեն,իսկ ավելի ուշ կգործի նաև ՝ թուրքերեն իսպաներեն , գերմաներեն և արևմտահայերեն: Կայքն այս պահից սկսած արդեն գործում է: Միջոցառմանը ելութ ունեցավ նաև «99» գրքի հեղինակ Վահան Ստեփանյանը: Գիրքը ստեղծվել է Պան ֆոտո գործակալության ջանքերով: «Գիրքը նյութերի հավաքածու է, որի կազմելը տևել է 3 տարի: 120 էջից բաղկացած գրքում կա մարդկանց վերապրածը , գրքում տեղ են գտել ցեղասպանության ինստիտուտի կողմից տրամադրված նյութերը: Գիրքը տպագրված է հայերեն լեզվով , քանի որ գրքի նպատակն է հային պատմել այն մինիմալը ինչ կապված է ցեղասպանության հետ»,- ասաց Վահան Ստեփանյանը: Գիրքը վաճառքի ենթակա չէ, սակայն մոտակա ամիսներին կտեղադրվի համացանցում և հասանելի կդառնա բոլորին:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն