Մամեդյարովի հայտարարությունն անհեթեթություն է
Ապրիլ 18, 2014թ. 01:26
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն:
«Մեզ համար դա անհասկանալի է, մենք անկախ պետություն ենք, ի՞նչ բարձր ինքնավարություն: Այդ հայտարարությունը ո՛չ տրամաբանական է, ո՛չ էլ տեղին է, սա ընդհանրապես անհեթեթություն է, ինչպե՞ս կարելի է անկախ պետությունը փոխանակել կամ փոխարինել իր անկախությունն ինչ-որ ինքնավարությամբ»,- հայտարարել է նա:












