Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Քուրդ կուսակցապետը կոչ է արել ապրիլի 24-ին առերեսվել պատմության հետ

Ապրիլ 22, 2014թ. 22:54

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը: Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է պոլսահայ 246 մտավորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ և թերաքի» կուսակցության նպատակն էր ոչնչացնել և այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք և մուսուլման չէին: «Հայ բառն ընկալում են որպես հայհոյանք: Թուրքիան պետք է իր ցավոտ պատմության հետ առերեսվի: Եթե չենք ցանկանում, որ մեր մարդկային ինքնությունը չոտնահարվի, ապա անմեղ ազգերի նկատմամբ արված ոչ մի անարդարության դեմ պետք է աչք չպակենք: Ապրիլի 24-ն այդ ցավերի հետ առերեսման համար առիթ է: Մեր կառավարությունը ոչ մուսուլման տարրերի նկատմամբ խտրական, արհամարհական կեցվածք է ցուցաբերում: Այս երկրում ապրում են հայեր, հույներ: Նրանց հաշվի առնելը ձեզ համար ցա՞վ է»,- ասել է Դեմիրթաշը և հավելել, որ իրենք կիսում են հայերի վիշտն ու ակնկալում արդարություն, նաև հավատում, որ միասին խաղաղության ճանապարհը կկերտեն:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն