Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

«Անսպասելի», «երկրաշարժ», «պաշտոնական ցավակցություն». միջազգային մամուլի արձագանքը Էրդողանի հայտարարությանը

Ապրիլ 24, 2014թ. 00:00

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ վարչապետի մակարդակով ցավակցական ուղերձ է հրապարակվել։ Դրա՝ առաջինը լինելու հանգամանքով պայմանավորված՝ միջազգային մամուլն արագ արձագանք է տվել: Այս մասին գրում է Sondakika կայքը։

Քաղաքական երկրաշարժ. Le Parisien

Ֆրանսիական Le Parisien թերթը Էրդողանի հայտարարությունը «Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական երկրաշարժ» է որակել։ «Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին պաշտոնական մակարդակով, ցավակցություններ է հղել։ Սա երկրի պատմության մեջ աննախադեպ է»,-գրել է պարբեկանի կայքն ու ընդգծել, որ նա 1915-1917թթ.-ին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների հանդեպ առաջին անգամ է բացահայտ մոտեցում ցուցաբերել։

Առաջին բաց մեկնաբանությունը. France Presse

France Presse գործակալությունը գրում է. «1915թ.-ի դեպքերի 99-ամյա տարելիցկից մեկ տարի առաջ հրապարակված ցավակցական ուղերձը պատմության մեջ թուրք առաջնորդի՝ տեղի ունեցածների վերաբերյալ առաջին բաց մեկնաբանությունն է»։

«Ցեղասպանության» շեշտադրումը. Associated press

«Էրդողանի ցավակցական ուղերձը, 9 լեզուներով թարգմանված, ներկայացվեց աշխարհին։ Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի՝ ուժգնությամբ հերքած «ցեղասպանություն» տերմինը չօգտագործեց։ Դրա փոխարեն «տեղահանություն» ասաց և նշեց, որ դա անմարդկային հետևանքներ է ունեցել»,-գրում է Associated press-ը։

Անսպասելի. Reuters

Reuters լրատվական գործակալությունը ցավակցական հաղորդագրությունն «անսպասելի» է որակել և գրել է. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանված հայերի թոռներին ցավակցություններ է հղել»։

Իսկ իսրայելյան Jerusalem Post-ում տեղադրված լուրը վերնագրված է այսպես. «Էրդողանը ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն ընտանիքներին ցավակցություններ է հղում»։

Թերթ.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն