Թույլ չտալ, որ ԼՂ հակամարտությունը դառնա աշխարհաքաղաքական պայքարի նոր օջախ
Մայիս 8, 2014թ. 18:51
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է.<<Հայաստանի իշխանության և ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտանք Հայաստանը, մասնավորապես` ԼՂ հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ և չպետք է թույլ տանք, որ Ռուսաստան-ԱՄՆ կամ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա սրված փուլը, Ուկրաինայի առիթով, տարածվի Ղարաբաղի վրա: Նա նաև ասել է.<<Ղարաբաղը աշխարհաքաղաքական պայքարի համար փորձադաշտ չէ, Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքի համար է պայքարում, եւ այդ իրավունքի իրագործումը կախված չէ անգամ գերտերությունների տվյալ ժամանակահատվածի քաղաքական շահերից>>:












