Նազարբաեւ-Ալիեւ անձնական կապերը այս անգամ էլ ի ցույց դրվեցին
Մայիս 31, 2014թ. 21:02
«Նազարբաեւը, ինչպես նաեւ այս անգամ լռած Լուկաշենկոն, պարբերաբար հասկացնում են, որ իրենք պատրաստ չեն Ալիեւի ընտանիքի հետ ունեցած իրենց անձնական կապերը զոհաբերել հանուն Հայաստանի հետ ինչ- որ համագործակցային կապերի զարգացման: Եվ Նազարբաեւ-Ալիեւ անձնական կապերը այս անգամ էլ ի ցույց դրվեցին:
Հայտնի է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցում են այն կառույցներին, որոնք միավորում են, այսպես ասած, թուրքալեզու պետություններին: Սրանով հանդերձ Նազարբաեւը ունի նաեւ ինչ-ինչ պարտականություններ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի առաջ: Եվ մենք պետք է նկատի ունենանք, որ այդ երկրի նախագահը պարբերաբար նման կեցվածք է դրսեւորելու, ու մեր քայլերով պատրաստ լինենք հակադարձելուն»,- կարծում է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:












