Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ո՛չ Եվրամիության, ո՛չ ԱՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններում ՀՀ եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին դրույթ չի եղել

Մայիս 31, 2014թ. 23:14

Ո՛չ Եվրամիության, ո՛չ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածություններում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին դրույթ չի եղել: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
Վերջինիս բնորոշմամբ, համադրելի եւ համեմատելի օրինակներ չեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը. «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը փաստացի կամ իրավաբանորեն որեւէ կերպ, որեւէ առումով չի առնչվել մեր ծրագրերին»:
Հարցին՝ Եվրամիության հետ բանակցություններում Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրման խնդիր բարձրացվե՞լ է, էկոնոմիկայի նախարարի տեղակալը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ»։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն