Քեսաբն ազատագրվեց իսլամ զինյալներից
Հունիս 15, 2014թ. 13:27
Yerakouyn.com-ը գրում է, որ Քեսաբն ազատագրվեց իսլամ զինյալներից, սիրիական զորքերը մտան Քեսաբի հրապարակ: Քաղաքի մեծ մասը կառավարական զորքերի վերահսկողության տակ է, իսկ կենտրոնական հրապարակում բարձրացվել է Սիրիայի դրոշը: Քեսաբի բնակիչներն արդեն տունդարձի ճանապարհին են, բայց բանակը առայժմ արգելում է բնակչությանը մտնել քաղաք՝ իրականացնելով ականազերծման աշխատանքներ:
Կայքը նաև տեղեկացնում է, որ ոչ պաշտոնական աղբյուրնեի փոխանցմամբ գրոհայինները Քեսաբից հեռացել են այրելով եկեղեցիները, դպրոցներն ու խանութները:












