Ադրբեջանական զավեշտ ԵԽԽՎ-ում. Արփինե Հովհաննիսյանի ելույթը
Ստորև ներկայացնում ենք ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ընթացող նստաշրջանում:
Հարգելի´ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին կարևոր հարց բարձրացնելու և բնականաբար մենք աջակցում ենք այն: Ընդհամենը երկու ժամ առաջ այստեղ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը, որի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված «օկուպացված տարածքների»» քաղաքական բանտարկյալների բացակայության մասին այլ կերպ քան զավեշտ դժվար է անվանել:
Եթե ես ևս զավեշտի սիրահար լինեի կարող էի մի շարք օրինակներ թվարկել, այդ թվում՝ ադրբեջանական դասագրքերից մեկից մեջբերումը. ‹‹Ադրբեջանական գիտության ձեռքբերումներն օգտագործվել են Ամերիկայի հայտնագործման համար: Սակայն, չեմ կարծում, որ այս ոճը ընդունելի է Եվրոպայի Խորհրդում: Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած ես այլ բանի մասին էի ցանկանում խոսել, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևի որպես երկրի գլխավոր «նյուզմեյքերի»» այնքան ««ազդեցիկ»» էր երկրում ինտերնետի և մամուլի ազատության մասին, որ ես որոշեցի մի քանի օրինակներ թվարկել: Եվ այսպես. Համաձայն խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող ‹<Ինդեքս օն Սենզորշիփ» միջազգային կազմակերպության՝ ճնշումն անկախ և քննադատական լրատվամիջոցների նկատմամբ շարունակվում է և դա այն դեպքում, երբ գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները պատկանում և վերահսկվում են իշխանությունների կողմից: Անկախ մամուլը բախվում է տնտեսական խտրականության հետ, խմբագիրները պնդում են, որ իշխանությունները պարբերաբար ճնշում են գովազդատուներին, որպեսզի վերջիններս չտեղադրեն իրենց գովազդը է քննադատական թերթերում: Սրա հետ մեկտեղ ադրբեջանական պաշտոնատար անձինք օգտագործում են քրեական եւ քաղաքացիական հետապնդումը քննադատական լրագրողներին լռեցնելու համար: Քննադատական մամուլն դուրս է մամուլի բաշխիչ ցանցերից, որոնք վերահսկվում են պետական պաշտոնյաների կողմից:
Բաշխման ավելի քան 70 տոկոսը գտնվում է պետական վերահսկողության ներքո, իսկ բնակչության 42 տոկոսը հնարավորություն չունի օգտվելու մամուլի կրպակներից: ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուժնիկսը մեր ուշադրությանն է ներկայացրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու գործը Մուժնիկսը նշել է, որ ‹‹դա հերթական օրինակ»-ն է, որը ցույց է տալիս Ադրբեջանում քննադատական ձայների ահաբեկման եւ հալածանքների ծավալը: Լրագրողներ Էլմար Հուսեյնովի և Ռաֆիք Տագիի սպանության մեղավորներն դեռ չեն բացահայտվել: Չկան նաև կասկածյալներ Իդրակ Աբասովի վրա բռնի հարձակման գործում:: ‹‹Տոլիշո սեդո» ամսագրի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը նշել է, որ 2012 թվականի հունիսին իր նկատմամբ վատ վերաբերմունք և անգամ խոշտանգումներ են կիրառվել: 2013 Նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, Մամեդովին դատապարտել են հինգ տարի ազատազրկման պետական դավաճանության, էթնիկ ատելության հրահրելու և թմրամիջոցների թրաֆիքինգի համար: Օրինակներն անսահմանափակ են և օրեցօր հայտնվում են նորերը: Ինչպես նշել է ‹‹Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը.‹‹ Ադրբեջանի կառավարությունը փորձում է լռեցնել հասարակությանը և ժողովրդավարության ակտիվիստներին:»:
Համաձայն ‹‹Ֆրիդոմ Հաուսի» Ադրբեջանը գնահատված է ‹‹ոչ ազատ»՝ ‹‹Ազատությունն աշխարհում 2014» և ‹‹Ազատությունն աշխարհում 2013» ազատության գնահատման ցուցանիշների հիման վրա: Հարգելի´ գործընկերներ, այժմ նրանք փորձում են լռեցնել ամբողջ Եվրոպան, ինչը մենք չենք կարող և չպետք է հանդուրժենք:












